National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.03.2019
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը մարտի 14-ին շարունակել է ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը եւ քննարկել օրակարգային երկու նախագծերը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլագիաների նախարար Հակոբ Արշակյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ նախորդ օրը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած արտահերթ քննարկման արդյունքում նախագիծը բարեփոխվել է եւ դրույթը ներկայացվել է նորովի: Ըստ այդմ՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն մեքենաները, որոնց համար առկա են ձեռքբերման հիմքեր եւ վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, կարող են երկրի տարածք ներմուծվել մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը:

Օրինագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորներ Գեւորգ Պապոյանը եւ Սերգեյ Բագրատյանը, ովքեր դրական գնահատելով օրինագծի առկայությունը, անհրաժեշտ են համարել հետագայում եւս անդրադառնալ Հայաստան մեքենաներ ներմուծելու եւ տեխզննման հարցերին, քանի որ այսօր էլ շարունակվում է աջակողմյան ղեկավարում ունեցող մեքենաների ներմուծումը:

Ըստ Գեւորգ Պապոյանի՝ մեքենաների ղեկերը Վրաստանում ձեւափոխվում են, այնուհետեւ ներմուծվում: Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկել է դիտարկել աջակողմյան ղեկը Հայաստանում տեղափոխելու հնարավորությունը, որպեսզի տնտեսապես չտուժեն այդ գործով զբաղվող քաղաքացիները:

Հաջորդիվ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը նշել է, որ նախագիծը չի փոփոխվել, քանի որ ամբողջովին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում մինչ առաջին ընթերցմամբ քննարկումը լրամշակվել էր:

Նախագծերը քվեարկության արդյունքում ընդունվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am